Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի (ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27մարտի 2023թվականի N 410-Ա/2 հրամանի հայտարարում է 2023-2024 ուս.տարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն:
Տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://polytech.am/entrant-2022/master-2022/
Հարգելի՛ դիմորդներ
2023-2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերի ընդունումը, որը կշարունակվի հունիսի 5-ից 20-ը /աշխատանքային օրերին/, ժամը 09։00-16։00 /Գյումրի, Մ․Մկրտչյան 2/
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
-Երաշխավորագիր
-Դիպլոմի կրկնօրինակ
-Միջուկի կրկնօրինակ
-Անձնագիր /բնօրինակ և պատճեն/
-Զինգրքույկ բնօրինակ և պատճեն՝ 1-4, 16-19 էջեր
-4 լուսանկար (3x4սմ),
-Տպագրված հոդվածների ցուցակ
-Փաստաթղթերի ընդունման և մշակման համար նախատեսված 1500 դրամ մուծման անդորրագիր /ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բանկային հաշվին/
-Այլ _______________ /առկայության դեպքում/
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:
Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների:
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
ԴԱՍԻՉԸ |
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ |
ԱՆՎՃԱՐ |
ՎՃԱՐՈՎԻ |
ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԸ |
|
|
|
|
|
061105.00.7 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
6 |
7 |
462000 |
|
061105.00.7 Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
6 |
7 |
|
071401.00.7 |
Էլեկտրոնիկա |
3 |
10 |
462000 |
|
071401.00.7 Ինտեգրալ սխեմաների համակարգչային ճարտարագիտություն |
3 |
10 |
|
073201.00.7 |
Շինարարական ճարտարագիտություն |
0 |
6 |
420000 |
|
073201.00.7 Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում |
0 |
6 |
|
031101.00.7 |
Տնտեսագիտություն |
0 |
6 |
420000 |
|
031101.00.7 Ձեռնարկությունների տնտեսագիտություն |
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
9 |
29 |
|