Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում
Преподаватели ЛабораторииԱրդյունաբերական էկոնոմիկա և կառավարում>> ամբիոնը կազմավորվել է 1998թ.‑ին` որպես մասնաճյուղում առաջին կառուցվածքային միավոր, որը կադրեր է պատրաստում <<Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տեքստիլ և թեթև արդյունաբերության ճյուղում)>> մասնագիտության գծով:
Ամբիոնի վարիչ՝ Սահակյան Մելանիա Հարությունի տնտ.գ.թ., դոցենտ
e`mail: econom_gyumri@seua.am
Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը
<<Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տեքստիլ և թեթև արդյունաբերության ճյուղում)>> մասնագիտություն, բակալավրական կրթական ծրագրով` առկա և հեռակա ուսուցմամբ:
<<Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տեքստիլ և թեթև արդյունաբերության ճյուղում)>> մասնագիտություն, մագիստրոսական կրթական ծրագրով` առկա և հեռակա ուսուցմամբ:
<<Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ>> մասնագիտություն, միջին մասնագետի կրթական ծրագրով՝ առկա ուսուցմամբ:
Գիտական գործունեությունը
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածություններն են՝
1. Տեքստիլ և թեթև արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետազոտումը:
2. Ձեռնարկությունների օպերատիվ կառավարման և արտադրության օպտիմալացման խնդիրների հետազոտումը:
Համագործակցություն
ԱԷԿ ամբիոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ.
1. Южно-Уральский государственный университет (кафедрa “Экономическая безопасность”) http://hsem.susu.ru/es/
2. Государственный гуманитарно-технологический университет http://ggtu.ru
3. Caucasus Research Resource Center-Armenia http://crrc.am
4. National Erasmus+Office in Armenia https://erasmusplus.am/
5. Small and Medium Entrepreneurship Development National Center http://www.smednc.am/en/
6. American University of Armenia http://aua.am