Կարևորելով մասնագիտության գիտակցված ընտրությանը՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը հյուրընկալել էր Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին։
Կարևորելով մասնագիտության գիտակցված ընտրությանը՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը հյուրընկալել էր Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին։
Աշակերտները շրջայցը սկսեցին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցից. ծանոթացան դպրոցի ֆիզիկամաթեմատիկական և արհեստագործական ենթահոսքերին, մասնակցեցին ֆիզիկայի լաբորատորիայում անցկացվող գործնական աշխատանքին։
Աշակերտների այցը առանձնահատուկ էր այն առումով, որ անակնկալ հանդիպում ունեցան Շիրակի մարզի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ։
Զրույցն անցավ անկաշկանդ մթնոլորտում։ Թե՛ ուսուցչական հանրույթի, թե՛ աշակերտների հետ քննարկեցին աշակերտների նախասիրությունները, լսեցին նաև մարզպետի ու կրթության վարչության աշխատակիցների խորհուրդները և առաջարկությունները։
Այցը բավականին տպավորիչ էր, հանդիպումը՝ հաջողված։