Շիրակի մարզի տեքստիլ ձեռնարկությունների հիմնախնդիրները
Հունիսի 21-ին, RECONOMY ծրագրի շրջանակներում, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԵՔՍՏԻԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով գիտաարտադրական աշխատաժողովը։
Զեկույցներով հանդես եկան․
Զանան մշակութային կենտրոնի համահիմնադիր, Տնակ Tnak Boutique Atelier տնօրեն Հասմիկ Խաչատրյանը,
«Ռ․ Զաքարյան» ՍՊԸ / Zakaryan նախագծող-տեխնոլոգ Անի Մարտիրոսյանը,
«ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ / Lentex LLC տեխնոլոգ Մելանյա Ղուկասյանը,
«Սվետ-տեքս» ՍՊԸ / Svet-Tex ՄՌԿ մասնագետ Սվետլանա Շահումյանը։
Տեքստիլ ձեռնարկությունների ներկայացուցիչները աշխատաժողովի մասնակիցներին հակիրճ ներկայացրին իրենց ձեռնարկությունների մասին, բարձրացրին ոլորտային հիմնախնդիրները և առկա կարիքները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպումն անցկացնել գործընկեր կազմակերպություններում։