«Տեքստիլի օր» միջոցառում
Տեքստիլի օր միջոցառման շրջանակում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում պաշտոնապես շահագործման հանձնվեցին «PolyArt» լաբորատորիաները, որոնք ապահովում են կիրառական ուսուցում և արտադրական փորձառություն՝ ժամանակակից կարի, տեքստիլ տեխնոլոգիաների և էկո-նախագծման միջավայրում։
Լաբորատորիաների ստեղծումը հնարավոր է դարձել RECONOMY ծրագրի աջակցությամբ, համաֆինանսավորվելով Շվեդիայի զարգացման գործակալության (SIDA) և HELVETAS Swiss Intercooperation կազմակերպության կողմից։
Ծրագրի շնորհիվ վերապատրաստվել է 120 մասնակից, որոնց գերակշիռ մասը կանայք, երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող անձինք են։ 80 մասնակից արդեն ստացել է վկայագրեր, և նախաձեռնությունը շարունակում է խթանել ներառական կրթությունը և նոր աշխատատեղերի ձևավորումը։



Русский
English