Դասավանդի՛ր, Հայաստան

Սիրելի Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂ

Սիրով քեզ հրավիրում ենք փետրվարի 14-ին, ժամը 10:30-ին տեղեկատվական հանդիպման, որի ընթացքում քեզ կներկայացնենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության Զարգացման Ծրագիրը:

Առաջնահերթորեն սպասում ենք ավարտական կուրսերի սովորողներին:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության Զարգացման երկամյա Ծրագիր` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով համայնքների զարգացմանը:

Ու ՞մ ենք մենք փնտրում

Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր

  • -Հավատում են, որ բոլոր երեխաները իրավունք ունեն ստանալ գերազանց կրթություն
  • -Ունեն առաջնորդության ընդգծված հմտություններ
  • -Ունեն զգալի ձեռքբերումներ ակադեմիական և մասնագիտական ոլորտներում
  • --Ճկուն են և պատրաստ փոփոխությունների  
  • -Հայրենասեր են
  • -Հավատում են, որ փոքր քայլերով կարող են բերել մեծ փոփոխություններ

Դե կհանդիպենք փետրվարի 14-ին, ժամը՝ 10:30-ին, գիտական խորհրդի 1311 լսարանում (1-ին մասնաշենք, երրորդ հարկ):