Դասախոսների վերապատրաստում Սինոփսիսում

Մայիսի 13-ից մեկնարկեց Սինոփսիս Արմենիա ընկերության Գյումրիում ուսումնառություն կազմակերպելու նպատակով՝ դասախոսների վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստումը անցկացնում են Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի համապատասխան մասնագետները՝ օնլայն տարբերակով: Դասախոսների վերապատրաստմանը մասնակցում են 14 մասնագետներ, ովքեր անցել են նախնական հարցազրույցի փուլ: ՀԱՊՀ ԳՄ-ը հաջող և արդյունավետ ընթացք է մաղթում մասնակիցներին և կազմակերպիչներին: