«Սոֆիա Ակադեմիա» կազմակերպության անդամները ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում են
Օրեր առաջ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա․ Կոստանդյանը հյուրընկալեց Գերմանիայի «Սոֆիա Ակադեմիա» կազմակերպության անդամ, դպրոցների կառուցման և կրթական տարածքների ինտերիերի դիզայներ և ճարտարապետ, «Տեխնազիում» ծրագրի գործընկեր և ներկայացուցիչ Տոն ֆան Վիկին, Նիդերլանդների “Stichting Alvan Tsarik” հիմնադրամի ղեկավար, Գյումրու «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ Հիմնադիր, Հայաստանում «Տեխնազիում» ծրագրի հիմնադիր Ռենե Բեոնկին և Գյումրու «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ ղեկավար Լիլիթ Գյունաշյանին։
Տնօրեն Ա․ Կոստանդյանը և Դրամաշնորհների և մինչբուհական կրթության համակարգող Ն․ Մանասյանը հյուրերին ներկայացրին մասնաճյուղում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին, մանրամասն ծանոթացան նիդերլանդական Տեխնազիում նախագծահեն ուսուցման մեթոդին։
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի քոլեջի ներառումը Erasmus+ի Տեխնազիում ծրագրի կոնսորցիումի կազմում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Տոն վան Վիկի կողմից կազմակերպել վարպետաց դաս մասնաճյուղի Շինարարություն և Դիզայն մասնագիտությունների ուսանողների հետ։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին մասնաճյուղում, ծանոթացան #e_գրադարանի հնարավորություններին և մասնաճյուղի Դիզայն մասնագիտության ուսանողների աշխատանքներին։