ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՅՑ

Կազմակերպվեց հերթական մասնագիտական շրջայցը։

 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոս, տնտ.գ.թ. Ա.Մ. Հայրապետյանի ղեկավարությամբ «Տնտեսագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի՝ ԳՁՏ106Բ ակադեմիական խմբի ուսանողներն այցելեցին «Լենտեքս» ՍՊԸ, որի ընթացքում ծանոթացան արտադրության տեխնոլոգիական գործընթացին և մեքենասարքավորումների աշխատանքի առանձնահատկություններին։

 Նման այցելությունները կնպաստեն արտադրության մասին հստակ պատկերացմանը, տեսական գիտելիքների ամրապնդմանը, և կօգնեն լաբորատոր ու գործնական աշխատանքների կատարմանը։