Պոլիտեխնիկը մեր կրծքերին
Սեպտեմբերի 22-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ տնօրեն Ա. Կոստանդյանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի արդյունավետությանն ուղղված կազմակերպչական և ընթացիկ հարցեր։
Նիստը կրեց նաև խորհրդանշական բնույթ․ մասնաճյուղի 65-ամյակի կապակցությամբ տնօրենության անդամներին հանձնվեցին կարի լաբորատորիայում պատրաստված և բուհի տարբերանշանով ասեղնագործված վերնաշապիկներ, որոնք դարձան թիմային ոգու և համախմբվածության խորհրդանիշ։
Նիստի ավարտին արվեց խմբային լուսանկար՝ «Պոլիտեխնիկը մեր կրծքերին» կարգախոսով՝ հավերժացնելով այդ հիշարժան պահը։
.jpg)



Русский
English