Պիլոտային ծրագիրը ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոցում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016թ-ին ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների հետ, որով նախատեսում էր պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության զարգացում՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանձնառել և իրականացնում է պիլոտային ծրագիր, մի շարք ավագ դպրոցների ֆիզիկամաթեմատիկական հոսքերում  ներդնելով «Տեղեկատվական տեխնոլոգիա­ներ» «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Միկրոէլեկտրոնիկա» մասնագիտական առարկաների ուսուցումը:
Ծրագրում ընդգրկված դպրոցների շարքում է նաև Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը:
Փետրվարի 15-ին Յունիքոմփ ընկերությունը Մասնաճյուղի ավագ դպրոցին նվիրաբերեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի գործնական պարապմունքների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ:
Մասնաճյուղի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Յունիքոմփ ընկերությանը ծրագրի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար կարևորելով, որ լաբորատորիայի հարստացումը նոր գործիքակազմով հնարավորություն կտա մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներին խորացնելու իրենց գործնական հմտությունները և առավել արդյունավետ դարձնել առարկայի ուսումնասիրման գործընթացը:
Նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: