ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱԲԱԹ
Հուլիսի 13-ին Մասնաճյուղում հյուրընկալեցինք Ճապոնիայի Իզումո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությանը և Հիրոկի Ինագավայի՝ Monstarlab Group-ի խորհրդի նախագահ՝ գործադիր տնօրենին:
Հյուրերը ներկայացրեցին իրենց կենտրոնի գործունեությունը և առաջարկվող ծրագրերը, ծանոթացան Մասնաճյուղի ՏՏ ոլորտին առնչվող կրթական ծրագրերին և ուսանողների կարիերայի հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Մասնաճյուղի և Իզումո քաղաքի միջև հնարավոր համագործակցության հարցերը։