Միսակ Վարուժանի Խաչատրյան

Խորը ցավով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  պատերազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի 2020թ.-ի հոկտեմբերի 10-ին զոհվել է ՀԱՊՀ Գյումրու  Մասնաճյուղի Տեղեկատվական Տեխնոլոգիաներ մասնագիտության ուսանող, ժամկետային զինծառայող` Միսակ Վարուժանի Խաչատրյանը: Միսակի աճյունը հողին է հանձնվել միայն 2021թ.-ի մարտ ամսին:

Մեր վշտակցությունն ենք հայտնում Միսակի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Հավերժ փառք մեր քաջարի հերոսներին: Խոնարհվում ենք ձեր առաջ!!

Ննջիր խաղաղությամբ քաջ զիվոր: