Մա՛յր, դու միակն ես աշխարհում

«Մա՛յր, դու միակն ես աշխարհում»

Այս խորագիրն էր կրում ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոցում մարտի 15-ին անցկացված միջոցառումը, որը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության «Ընթերցանություն և խոսքի մշակույթ» խմբակի մասնակիցները (ուսուցչուհի՝ Ս․Ավետիսյան)։

Գարուն, սեր, մայր․․․ ահա գրական-երաժշտական ցերեկույթի թեմաները, որոնք բոլոր ժամանակներում ոգևորության անսպառ աղբյուր են եղել ստեղծագործողների համար։

Ուրախալի է, որ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցում այդքան մեծ է գրքի ու գրականության նկատմամբ սերը, որ աշակերտները նաև ստեղծագործում են։

Միջոցառման ընթացքում հնչեցին Ավ․Իսահակյանի, Հովհ․Շիրազի, Վ․Տերյանի, Հ․Սահյանի, Ե․Չարենցի ստեղծագործությունները։ Ասմունքը մերթընդմերթ ընդմիջվում էր երգով և աղջիկների հեզաճկուն պարով։

Ցերեկույթի ավարտին ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոցի տնօրեն Շ․Վարդանյանը պատվոգրեր հանձնեց «Լավագույն ստեղծագործող» մրցույթում հաղթող աշակերտներին։

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու աշակերտներին և հորդորեց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելուն զուգահեռ սիրել գիրքն ու գրականությունը, ապրել մշակույթով։

Միջոցառումն ավարտվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային հատկացված նոր սենյակի բացումով։