Մագիստրատուրայի ընդունելություն 2023-2024 ուստարի
Սկսված է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում 2023/2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերի ընդունումը, որը կշարունակվի հունիսի 5-ից 20-ը /աշխատանքային օրերին/, ժամը 09։00-16։00 /Գյումրի, Մ․Մկրտչյան 2/
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնելու է՝
-Երաշխավորագիր
-Դիպլոմի կրկնօրինակ
-Միջուկի կրկնօրինակ
-Անձնագիր /բնօրինակ և պատճեն/
-Զինգրքույկ /բնօրինակ և պատճեն՝ 1-4, 16-19 էջեր/
-4 լուսանկար (3x4սմ),
-Տպագրված հոդվածների ցուցակ
-Փաստաթղթերի ընդունման և մշակման համար նախատեսված 1500 դրամ մուծման անդորրագիր /ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բանկային հաշվին/
-Այլ _____ /առկայության դեպքում/
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2023/2024 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը:
https://polytech.am/.../%D5%84%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BD%D5...
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով: