ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
Օգոստոսի 7-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը մեկնարկեց մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի ողջույնի խոսքով։ Իր ելույթում պարոն Կոստանդյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով նրանց մասնագիտական կայացում, շարունակական առաջընթաց և նորանոր հաջողություններ իրենց հետագա գործունեության ընթացքում։
Հատկանշական է, որ 2025 թվականը նշանավորվում է նաև Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 65-ամյակով։ Այս կապակցությամբ ելույթով հանդես եկավ մասնաճյուղի առաջին շրջանավարտներից՝ Գևորգ Հակոբյանը, ով անդրադարձավ մասնաճյուղի պատմական ուղուն՝ ներկայացնելով դրա կրթական առաքելությունն ու արժեքավոր ներդրումը մարզային բարձրագույն կրթության ոլորտում։
Շնորհավորական խոսքերով հանդես եկան նաև պրոֆեսորներ Բորիս Մամիկոնյանը և Աշոտ Պապոյանը։ Օրն անցավ ջերմ ու հուզիչ մթնոլորտում՝ լի ուրախ ժպիտներով և անկեղծ շնորհավորանքներով։ Այս միջոցառումը դարձավ ոչ միայն ուսումնառության ավարտի, այլև նոր կյանքի փուլի սկիզբի խորհրդանիշ։
Սիրելի շրջանավարտներ, թող ձեր գիտելիքները և նվիրումը բացեն ամենանվիրական նպատակներին տանող ճանապարհը։



Русский
English