ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հաջողությունը ուսանողական հաքաթոնում

Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի ուսանողները մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ուսանողական հաքաթոնին։

Ս/թ օգոստոսի 26-29-ը ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ՏՏ մասնագիտության ուսանողները Ծաղկաձորում կայացած հաքաթոնի շրջանակում ներկայացրին իրենց ստեղծած VR լաբորատորիան, որը հնարավորություն է տալիս նորարարական ձևաչափով ուսումնասիրել մարդու անատոմիան։

Նախագիծը մեծ հետաքրքրություն առաջացրեց և արժանացավ մասնագետների բարձր գնահատականին։ Շնորհավորում ենք մեր ուսանողներին այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ։