Մասնագիտական կողմնորոշում
Ապրիլի 4-ին և 5-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում առաջին անգամ անցկացվեց մասնագիտական
կողմնորոշման էքսպո «Տեխնոլոգիական ապագան Պոլիտեխնիկում է» խորագրով: Էքսպոյի հյուրերն էին
Շիրակի փոխմարզպետ տիկին Աննա Մարտիկյանը, մարզպետարանի Կրթության վարչության պետ Հրայր
Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ՀԱՊՀ
Գյումրու մասնաճյուղի գործընկերները, մարզի դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ,
աշակերտներ և տարբեր Բուհ-երի ու քոլեջների ուսանողներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Ա․ Կոստանդյանը, փոխմարզպետ Ա․ Մարտիկյանը և
ուսանողական խորհրդի նախագահ Լ․ Անդիկյանը։ Այնուհետև պրոֆեսոր Ա․ Պապոյանը ներկայացրեց էքսպոյի
աշխատակարգը։
էքսպոյի մասնակիցներին ներկայացվեցին մասնաճյուղի թողարկող ամբիոնների մասնագիտությունները,
անցկացվեցին բաց դասեր, որոնք վարեցին համապատասխան ամբիոնների աշխատակիցները։ Միջոցառման
կենտրոնում ապագա ուսանողներն էին։
Էքսպոյի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել դիմորդ - կրթօջախ - գործատուներ շղթան, ներկայացնել
մասնաճյուղի հնարավորությունները, հաջողություններն ու գործնական ապագան, ուրվագծելու
համագործակցության հեռանկարները և մեծացնելու հետաքրքրության շրջանակը մասնաճյուղում առկա
մասնագիտությունների, բուհական կյանքի և ուսանողական առօրյայի նկատմամբ:
Էքսպոյի ժամանակ ներկայացվեց մասնաճյուղում տարբեր կրթական աստիճաններում առկա
մասնագիտությունները․ իրականացվեց շրջայցեր ուսումնական տարածքներում և լաբորատորիաներում,
այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու տարաբնույթ միջոցառումների, լաբորատոր
աշխատանքների, ստացան սպառիչ պատասխաններ իրենց հուզող հարցերի, մասնագիտության ընտրության
վերաբերյալ։
«Տեխնոլոգիական ապագան Պոլիտեխնիկում է» էքսպո 2024-ն ամփոփվեց աշխատաժողովով։ Ելույթ ունեցան
մասնաճյուղի տնօրեն Ա․ Կոստանդյանը, փոխտնօրեն Հ․ Մանուկյանը, «Ինժեներական մասնագիտություններ»
ամբիոնի պրոֆեսոր Ա․ Պապոյանը և ամբիոնների վարիչները։ Աշխատաժողովին բարձրացվեցին կրթության
որակի բարելավման արդյունավետության նպատակով հուզող հարցերը և մասնաճյուղի գործընկերները
ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջակները տվյալ հարցերի վերաբերյալ։
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը էքսպոյի շրջանակում հյուրընկալեց մարզի շուրջ 30 դպրոցների 500
աշակերտների։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին էքսպոյին իրենց ակտիվ մասնակցության համար։