ERASMUS+ T-GREEN ԾՐԱԳԻՐ

ՀՈՒԼԻՍԻ 10-14-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵԼԼԵՆԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ERASMUS+ T-GREEN ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

 «Erasmus + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրի շրջանակում Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան, Սալոնիկ) կայացած եռօրյա աշխատանքային այցին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը ներկայացրին տնօրեն Արթուր Կոստանդյանը և գիտական քարտուղար, արտաքին կապերի պատասխանատու Նաիրա Մանասյանը։

 T-GREEN նախագիծն ուղղված է հետբակալավրի կրթության բարեփոխումներին #Կանաչ քաղաքականության համատեքստում: 3-ամյա նախագիծն իրականացվում է 17 ՀՀ բուհերի և ԵՄ անդամներից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ ԵՄ և 17 հայաստանյան բուհերի, գիտական և հասարակական կազմակերպությունների ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները:

 Աշխատաժողովի ընթացքում մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի նախաձեռնությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն ստորագրել համագործակցության հուշագիր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և Միջազգային Հելլենիկ համալսարանի միջև: