ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2023-2024 ՈՒՍՏԱՐԻ ՀԱՊՀ ԳՄ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ իրականացնում է 2023-2024 ուստարվա 10-րդ և 11-րդ դասարանների ընդունելության դիմում հայտերի ընդունումը՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը։
Հայտերն ընդունվում են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 2-րդ մասնաշենքում, ժամը` 09:00-16:00 /Գյումրի, Մ.Մկրտչյան 2/։
Ավագ դպրոցում գործում են հետևյալ հոսքերը և ենթահոսքերը`
1.Բնագիտամաթեմատիկական հոսք
Ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների խորացված ուսուցմամբ),
Ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտական գրաֆիկա, ռոբոտաշինություն առարկաների խորացված ուսուցմամբ)։
2.Արհեստագործական հոսք
Դիզայն ենթահոսք (գծանկար, կոմպոզիցիայի հիմունքներ, գունանկար և գծագրություն առարկաների խորացված ուսուցմամբ):
Դիմում հայտերի լրացման համար անհրաժեշտ է՝
-ծննդյան վկայական /պատճենի հետ/,
-սոցիալական քարտ /պատճենի հետ/,
-3x4 չափի լուսանկար /աղջիկ 4, տղա 8 հատ/,
-9-րդ դասարանի ավարտական վկայական,
-ծնողների անձնագրերի պատճենները,
-տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ:
Ավագ դպրոցը սիրով սպասում է իր աշակերտներին` խոստանալով կայուն գիտելիք և որակյալ ուսուցում: