3D ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարտի 20-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում և քննարկումներ ադդիտիվ տեխնոլոգիաներով զբաղվող երկու՝ 3D Print և Գերմանական VoxelJet ընկերությունների, ներկայացուցիչների հետ։ Մասնագետները մասնաճյուղի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեցին ժամանակակից ադդիտիվ տեխնոլոգիաները, դրանց առանձնահատկությունները և նորագույն սարքավորումները։ Ակտիվ քննարկումներում տրվեցին բարձրացված հարցերի վերաբերյալ լուսաբանումներ, նախանշվեցին ժամանակակից կրթության ոլորտում այդ տեխնոլոգիաների ուսուցման և արտադրությունում ներդրման անհրաժեշտությունները և առավելությունները։