2021-2022 ուսումնական տարվա մեկնարկ
Սեպտեմբերի 1-ին կայացավ ավանդույթ դարձած նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր միջոցառումը։ Բացման խոսքով հանդես եկավ Մասնաճյուղի տնօրեն պրոֆեսոր Ա.Պապոյանը: Նա շնորհավորեց ուսանողությանը, մասնաճյուղի հանրույթին և ներկա հյուրերին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և ցանկացավ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք ուսումնական գործընթացում: Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի օրհներգերը: 2021թ.-ի ընդունելության քննություններից լավագույն արդյունքներ ցուցաբերած երկու ուսանողներին մասնաճյուղի տնօրեն Ա.Պապոյանը հրավիրեց հարթակ և նրանց հանձնեց ուսանողական տոմսերը և մասնաճյուղի մուտքի խորհրդանշական բանալին:
Մասնաճյուղը շնորհավորոմ է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Բարի երթ սիրելի ուսանողներ։
https://fb.watch/7N1isOI-7T/