Միջին մասնագետ



ՀԱՊՀ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐ

 

 

Քոլեջից բուհ (ՀԱՊՀ) անցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

  1. դիմում` ուղղված ռեկտորին /լրացվում է տեղում/,
  2. ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
  3. արձանագրության պատճենը,
  4. չորս լուսանկար (3×4 չափսի)։
  1. Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
  2. Զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
  3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
  4. Զինվորական ծառայությունում գտնվելու պարագայում հավակնորդի փաստաթղթերը (դիմորդի կողմից տրված՝ նոտարով հաստատված լիազորագիր, որում նշված լինի նախընտրելի մասնագիտությունը, տեղեկանք զինկոմիսարիատից և ծննդյան վկայականի պատճենը) կարող է ներկայացնել ծնողը: Եթե հավակնորդը մինչև զորակոչվելը չունի նոտարով հաստատված լիազորագիր, ապա այդ փաստաթուղթը տրամադրում է զինկոմիսարիատը:

 

Միջուկում բավարար գնահատականի առկայության դեպքում ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցման մրցույթին: