Շահբազյան Վահագն
Վահագն Վարդանի Շահբազյան
Գիտական աստիճանը և կոչումը – տ.գ.թ., դոցենտ
Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը –1946թ. սեպտեմբերի 16
Ծնվել է Լենինական քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1953-1964թթ. սովորել է Լենինականի թիվ 23 և թիվ 2 դպրոցներում:
1964թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի
Լենինականի մասնաճյուղի տեխնոլոգիական ֆակուլտետի առաջին կուրս, որը ավարտել է 1969թ. և նշանակվել նույն մասնաճյուղում, որպես ասիստենտ:
1972թ. դեկտեմբերին ընդունվել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի ասպիրանտուրան «Նյութագիտություն» մասնագիտությամբ:
1976թ. հունվարին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը վերաբերվում էր արտադրանքի որակի կառավարման, հսկման եղանակներին և գնահատման մեթոդներին:
1976թ. հունվարից աշխատել է Լենինականի մասնաճյուղի «Տեքստիլ և թեթև արդյունաբերության տեխնոլոգիա» ամբիոնում, որպես ասիստենտ:
1976թ. սեպտեմբերից աշխատել է նույն ամբիոնում, որպես ավագ դասախոս, (ընտրվել է մրցույթով):
1977թ. հունիսին շնորհվել է դոցենտի կոչում: Նույն թվականի հուլիս ամսին մրցույթով ընտրվել է «Տեքստիլ և թեթև արդյունաբերության տեխնոլոգիա» ամբիոնի վարիչ:
1978թ. դեկտեմբերին ընտրվել է տեխնոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում:
1995թ. նոյեմբերի ընտրությունների արդյունքում նշանակվել է ՀՊՃՀ Գյումրու կրթահամալիրի մասնագիտական պատրաստականության դեպարտամենտի վարիչ:
1996թ. նշանակվել է ՀՊՃՀ Գյումրու կրթահամալիրի փոխտնօրեն՝ ուսումնական աշխատանքների գծով:
1999թ. հունիսից կատարել է ՀՊՃՀ Գյումրու կրթահամալիրի տնօրենի պարտականությունները:
2000թ. ընտրվել է ՀՊՃՀ Գյումրու կրթահամալիրի տնօրեն:
2003թ. ապրիլին ՀՊՃՀ-ում կատարված վերափոխումների պատճառով վերընտրվել է ՀՊՃՀ կրթահամալիրի տնօրենի պաշտոնում:
2009թ. մրցույթով անցնելու կապակցությամբ նորից ընտրվել է մասնաճյուղի տնօրեն:
2012թ. փետրվարին դադարեցվել են տնօրենի պարտականությունները, կենսաթոշակի անցնելու պատճառով:
2012թ.աշխատում է ՀՊՃՀ-ում, որպես Տեքստիլ ճարտարագիտության ամբիոնի դոցենտ, տնօրենի խորհրդական:
Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է ԲՈՒՀ-ի հասարակական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներին:
50-գիտական և մեթոդական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են հանրապետությունում և արտերկրում:
2009թ. իր հեղինակությամբ հրատարակվել է դասագիրք «Տեքստիլ արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների որակի վերահսկման և կառավարման ավտոմատ համակարգեր» վերնագրով:
Բազմիցս մասնակցել է գիտաժողովներին Մոսկվայում,Վիտեբսկում, Լենինգրադում, Քութաիսիում, Երևանում և Գյումրիում:
1983-1988թթ. հանդիսացել է ՍՍՀՄ ԲԿ տեքստիլ և թեթև արդյունաբերության և կենցաղային սպասարկման ԲՈՒՀ-երի կոորդինացնող մեթոդակսն խորհրդի անդամ:
Մասնակցել է նոր մասնագիտությունների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կազմմանը:
Հայաստանի Ճարտարագիտության ակադեմիայի թղթակից անդամ է, պրոֆեսոր:
2002թ.նոյեմբեր ամսին անցել է վերապատրաստման դասընթացներ Tempus Tacis ծրագրի շրջանակներում, Շեդիայի Լունդի համալսարանում:
2004թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է նույն ծրագրի սեմինար պարապմունքներին, Գրենոբլի /Ֆրանսիա/ Pierre Mendes համալսարանում:
1983թ. արժանացել է ԵՐՊԻ 50-ամյակի առթիվ հոբելյանական մեդալի:
1983թ. երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար և ԵՐՊԻ 50-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է հոբելյանական կրծքանշանով «50 лет ЕРПИ»:
1984թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի:
2003թ. ստացել է ՀՀ նախագահի շնորհակալագիր:
2006թ. ստացել է ՀՀ Կ և Գ նախարարության ոսկե մեդալ:
2009թ. մասնաճյուղի 50-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ Վարչապետի ոսկե մեդալով:
2019թ. պարգրատրվել է Գյումրու Համանքի ղեկավարի հուշամեդալով:
Աշխատանքի ընթացքում ստացել է բազմաթիվ գովասանագրեր և շնորհակալագրեր:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: