Պապոյան Աշոտ



Պապոյան Աշոտ Ռաֆիկի

Գիտական աստիճանը և կոչումը – տ.գ.դ., պրոֆեսոր

Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը – 1956թ. հոկտեմբերի 2

E-mail – a.papoyan@polytechnic.am

 

Կրթությունը

Սկզբնական. 1963-1973 - Գյումրու թիվ 12 միջն. դպրոց
Որակավորումը - Միջնակարգ կրթության ատեստատ

 

Մասնագիտական կրթությունը
Սեպտեմբեր 1973 – հունիս 1978 - ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետ: Մասնագիտությունը՝ «Տեքստիլ արտադրության մեքենաներ և սարքավորումներ»
Հունվար 1979 - հունվար 1982 - Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի «Տեքստիլ մեքենաների նախագծում» (ՏՄՆ) ամբիոնի արտադրությունից կտված ասպիրանտուրա
Մայիս 2003 – մայիս 2004 - Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիայի և դիզայնի պետական համալսարանի «Մեքենագիտություն» ամբիոնի դոկտորանտ

 

Որակավորումը

1978թ․ Ինժեներ մեխանիկ (գերազանցության դիպլոմ)
1982թ․ Տեխնիկական գիտությունների թեկնածու «Տեքստիլ և թեթև արդյունաբերության մեքենաների, ագրեգատներ և գործընթացներ» /դասիչ 05․02․13 ՌԴ/
2004թ․ - Տեխնիկական գիտությունների դոկտոր (դասիչ՝ 05.02.13ՌԴ)
2009թ․ - Հավաստագիր տ.գ.դ. գիտական աստիճանի վկայագիրը՝ տրված ՌԴ ԲՈՀ-ի կողմից, ՀՀ տ.գ.դ. գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցման մասին (թիվ 33,15.04.2010թ.)

 

Աշխատանքային և գիտամանկավարժական գործունեությունը
Սեպտեմբեր 1978 - դեկտեմբեր 1978 - ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի Մեքենաների և մեխանիզմների տեսության և մեքենաների մասեր (ՄՄՏ և ՄՄ) ամբիոնի ասիստենտ

Հունվար 1979 - հունվար 1982 - Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի «Տեքստիլ մեքենաների նախագծում (ՏՄՆ)» ամբիոնի ասպիրանտ
Հունվար 1980 - դեկտեմբեր 1981 - Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի ՏՄՆ ամբիոնի կրտսեր գիտաշխատող
Մարտ 1982 - հոկտեմբեր 1985 - ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի «Մեքենաների և մեխանիզմների տեսության և մեքենաների մասեր» (ՄՄՏ և ՄՄ) ամբիոնի ասիստենտ
Հոկտեմբեր 1985 - սեպտեմբեր 1995 - ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի (Հետագայում ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ) «Մեքենաների և մեխանիզմների տեսության և մեքենաների մասեր» (ՄՄՏ և ՄՄ) ) (1995 թ-ից «Կիրառական մեխանիկա») ամբիոնի դոցենտ
Սեպտեմբեր 1995 - սեպտեմբեր 2000 - ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն ուսումնական աշխատանքների գծով, հիմնարար և ընդհանուր ճարտարագիտական պատրաստականության դեպարտամենտի վարիչ
Սեպտեմբեր 1996- սեպտեմբեր 2011 - ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Տեմպ» հենակետային վարժարանի տնօրեն (համատեղությամբ)
Սեպտեմբեր 2000-օգոստոս 2011 - ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Կիրառական մեխանիկա») ամբիոնի դոցենտ
Սեպտեմբեր 2010- մինչ օրս - ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Կիրառական մեխանիկա» /այժմ «Ինժեներական  մասնագիտություններ» ամբիոնի պրոֆեսոր
Փետրվար 2012- դեկտեմբեր 2016 - ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար
Դեկտեմբեր 2016 – սեպտեմբեր 2021 - ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն
Ապրիլ 2021 – օգոստոս 2023թ․ՀԱՊՀ ԳՄ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն


Գիտական հետազոտությունների բնագավառը

Մեքենագիտություն, տեքստիլ և թեթև արդյունաբերության մեքենաշինություն և տեխնոլոգիա, մեքենաների և մեխանիզմների դինամիկա (արագընթաց ռոտորային համակարգերի դինամիկա)
Գիտական հրապարակումներ – հարատարակված է 114 աշխատանքներ, այդ թվում` 2 մենագրություն, 12 գյուտի հայտ, 8 ուսումնական ձեռնարկ: Մի շարք թեմատիկ ֆինանսավորման ծրագրերի ղեկավար։
Անդամակցություն այլ ակադեմիական գիտական ընկերություններին
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի խորհրդական անդամ (2007 – 2010),
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (2010 –2014),
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։


 Պարգևներ (գիտական, պետական) - ՀՀ ԿԳՆ պատվոգիր, ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ