Դպրոց



Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Դպրոցում կրթական, հիմնական և լրացուցիչ ծրագրերով իրականացվում է   բնագիտամաթեմատիկական,  ինժեներական   և  դիզայն   բնագավառի առարկաների խորացված ուսուցում 10-12֊րդ դասարաններում։

Խորացված ուսուցանվում են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Գծանկար», «Կոմպոզիցիայի հիմունքներ», «Գծագրություն» առարկաները։ Աշակերտներն ընդգրկված են ՏՀՏ կրթական ծրագրերի ուսուցման ոլորտում,  որտեղ  ուսումնասիրում են  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Միկրոէլեկտրոնիկա» առարկաները։ Տվյալ ծրագրով հանրապետությունում գործում են 10 դպրոցներ /2֊ը Շիրակի մարզում/։

ՀԱՊՀ ԳՄ ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 50 անվճար տեղ:

Դպրոցի 2024-2025 ուստարվա ընդունելության դիմում հայտերն ընդունվելու են հուլիս֊օգօոստոս ամիսներին։

 

Ավագ դպրոցի ընդունելության դիմում հայտերի լրացման համար անհրաժեշտ է`
 

ծննդյան վկայական /պատճենի հետ/,

սոցիալական քարտ /պատճենի հետ/,

3 X 4 չափի լուսանկար /աղջիկ՝ 4, տղա՝ 8 հատ/,

9-րդ դասարանի ավարտական վկայական,

ծնողների անձնագրերի պատճենները,

տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ:

 

2024-2025 ուստարվանից  առաջին անգամ կիրականացվի 5-րդ և 7-րդ դասարանների ընդունելություն։

Հիմնական դպրոցի ընդունելության դիմում հայտերի լրացման համար անհրաժեշտ է
աշակերտի անձնական գործը: