Մագիստրատուրա



                                                                                                   

 

 

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի հայտերն ընդունվելու են 2024թ․-ի հունիսի 5-ից 20-ը․ 1-ին փուլ(անվճար), օգոստոսի 1-ից․ 2-րդ փուլ (վճարովի)։

 

Դիմորդը դիմում֊հայտի հետ ներկայացնում է՝

բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակի պատճենը,                 

4 հատ լուսանկար  (3x4սմ)   

անձնագիր /բնօրինակ և պատճեն/                                  

փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և (1-4, 16-19 էջերի պատճեն)),                       

սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում)                

փաստաթղթերն ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը (Ստացող բաժնում նշելով ՀԱՊՀ Հիմնադրամ Գյումրու մասնաճյուղ, իսկ նպատակ բաժնում ՝ Մագիստրատուրայի ընդունելության վճար և դիմորդի ԱՆՈւՆ ԱԶԳԱՆՈւՆ, Հասցե՝ ՀՀ, ք․ Գյումրի, Մ․Մկրտչյան 2,«Ամիօ» բանկ ՓԲԸ,

Գյումրու մասնաճյուղ հ/հ 1150001469160100

        

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ ․

1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),

2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,

3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:

 

         Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի   28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների:

Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

 

Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով: