Բակալավր առկա



Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ս/թ ապրիլի 1֊ից մեկնարկել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների հայտագրման գործընթացը։ 

Ժամկետ՝ 2024 թվականի մայիսի 2։

 

 

 ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրի հայտերն ընդունվելու են 2024թ․֊ի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10֊ը։

 

 

Ընդունելության դիմում֊հայտի համար անհրաժեշտ է ներկայացնել՝

 

 

3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը

սույն կարգի 73-րդ և 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը

միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը 

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում֊հայտում կատարում է համապատասխան նշում

դիմորդը քննության ընդունելության դիմում֊հայտը լրացնելուց հետո ԳԹԿ֊ին փոխանցում է երկրորդ և երրորդ փուլերի յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ֊ի համապատասխան հաշվեհամարին  փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը (900018003401 հաշվեհամար)

ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500֊ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը(ՀԱՊՀ հիմնադրամ Գյումրու մասնաճյուղ, Հասցե՝ՀՀ, ք․Գյումրի, Մ․Մկրտչյան 2, «Ամերիաբանկ» ՓԲԸ, Հ/Հ 1570057848120200)։

 

 

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները։

 Երրորդ փուլի միասնական քննությունների և երկրորդ փուլի մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ՝ դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը՝

 

1) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները երրորդ փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17։00-ն լրացնում են ընդունելության դիմում-հայտ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու։ Երրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։

Դիմորդներին տրվող արտոնություններ 78-82 կետեր.

 

78. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

 

79. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

 

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները).

2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

 

80. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս։

 

81. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան, մեգապոլիսների, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:

 

82. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից։