Մեխանիկա և գրաֆիկա ամբիոն
Դասախոսներ ԼաբորատորիաներՔննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ
Ամբիոնի անվանումը՝ Մեխանիկա և գրաֆիկա
Ամբիոնի վարիչ՝ Հայաստան Սեյրանի Չախալյան, Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հեռ. +374 (93) 320631
e-mail: chaxalyan84@list.ru
Ամբիոնի մասին
Մասնաճյուղի Մեխանիկա և Գրաֆիկա ամբիոնը` որպես առանձին կառուցվածքային միավոր, գործում է 2018թ. հոկտեմբերի 1-ից: Այն առանձնացվել է Բնական գիտություններ ամբիոնից, որը գործում էր 2012-2018թվականներին: Բնական գիտություններ ամբիոնը ձևավորվել էր տարիների ընթացքում իրականացված մի շարք կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ, ինչի արդյունքում միավորվել էին դեռևս խորհրդային տարիներին ինքնուրույն ստորաբաժանումներ հանդիսացող «Ֆիզիկա», «Քիմիա», «Տեսական մեխանիկա», «Նյութերի դիմադրություն», «Գծագրական երկրաչափություն և գրաֆիկա», «Մեքենաների մասեր և մեխանիզմների տեսություն» ամբիոնները: 2015-2016 ուսումնական տարվանից ամբիոնը դարձել է բակալավրի կրթական աստիճանով թողարկող ամբիոն հետևյալ կրթական ծրագրերով`
-Դիզայն (Համակարգչային գրաֆիկա)
-Դիզայն (Հագուստի մոդելավորում)
Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը
1. Համակարգչային գեղարվեստական նախագծում
Կրթական ծրագրի շրջանավարտ-դիզայները ձեռք է բերում հետևյալ մասնագիտական կարողությունները.
- Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանում արդյունաբերական դիզայնի կայացման և զարգացման համար,
- պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ, այն է` ճարտարագետ–շահագործող, ճարտարագետ-համակարգատեխնիկ, դիզայներ նախագծող, դիզայներական նախագծման գծով մենեջեր, կոմպլեքսային դիզայներական նախագծման մասնագետ, դիզայներական ծրագրերի մշակման գործընթացի պատասխանատու համակարգող,
-նախապատրաստել հիմք արդյունաբերական դիզայնի բնագավառում մագիստրոսի և հետազոտողի ծրագրերի կազմակերպման համար:
2. Դիզայն մասնագիտության «Համակարգչային գրաֆիկա» և Դիզայն մասնագիտության «Հագուստի մոդելավորում»
Կրթական ծրագրի շրջանավարտ-դիզայները ձեռք է բերում հետևյալ մասնագիտական կարողությունները.
-պատկերել մարդուն և նրան շրջապատող տարածածավալային միջավայրը գծանկարի և գունանկարի միջոցով,
-կիրառել գեղարվեստական ձևի կառուցման օրինաչափությունների և նրանց ընկալման առանձնահատկությունների մասին գիտելիքները,
-կատարել նախնական տվյալների նպատակային հավաքագրում և վերլուծություն, ինչպես նաև նախագծային հետազոտություններ,
-գտնել գեղարվեստական յուրահատուկ միջոցներ, նոր կերպարապլաստիկ լուծումներ յուրաքանչյուր ստեղծագործական խնդրի համար,
-տիրապետել դիզայն-նախագծի վրա աշխատելու հիմնական մեթոդներին, հնարքներին, նյութերին, նախագծային գրաֆիկայի և մակետավորման միջոցներին,
-կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ ստեղծագործական մտահղացման իրականացման ժամանակ,
-թիմային աշխատանքի կարողություն:
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝
1. Արագընթաց ռոտորային համակարգերի մոդելավորումը և նախագծահաշվարկային հիմունքների կատարելագործումը (Ա. Պապոյան, Հ. Չախալյան, Հ. Ենգոյան):
2. Միջնաթելերի միաժամանակյա տեղադրման եղանակով ձևավորվող գործվածքի ստացման տեխնոլոգիայի մշակումը (Ա. Պապոյան, Վ. Մուրադյան):
3. Դիզայներական և ճարտարապետական օբյեկտների գեղարվեստական ձևավորումներ (Ն. Խաչատրյան, Ա. Մարմոյան):