Հումանիտար առարկաներ և մարմնակրթության
Դասախոսներ ԼաբորատորիաներՔննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ
Ամբիոնի անվանումը՝ Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն
Ամբիոնի վարիչ՝ Անահիտ Բագրատի Ասլանյան, Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հեռ. +374 (93) 320631 e-mail: aslanyan.anahit@gmail.ru
Ամբիոնի մասին
Մասնաճյուղի Հումանիտար առարկաների և մարմնակրթության ամբիոնը ձևավորվել է 2012 թ-ին երեք ամբիոնների` լեզուների, սոցիալ քաղաքական առարկաների, մարմնակրթության ամբիոնների հիման վրա: Ամբիոնը ապահովում է լեզուների, սոցիալ-քաղաքական առարկաների և մարմնակրթության դասավանդումը մասնաճյուղում գործող բոլոր կրթական աստիճաններում։
Ամբիոնում դասավանդվող առարկաներն են՝ Ընդհանուր տնտեսագիտություն, Տնտեսագիտություն 2, Տնտեսագիտություն 3, Օտար լեզուներ (անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու), Ռուսաց լեզու, Հայոց պատմություն , Փիլիսոփայություն, Քաղաքագիտություն, Մարմնակրթություն
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝
1. Ուսուցման նորարարական մեթոդների կիրառությունը տեխնիկական բուհում (Ն. Կարապետյան):
2. Կլաստերների ձևավորման ու գործունեության ֆինանսական մեխանիզմի ուսումնասիրում (Ա. Ասլանյան):
3. Տեքստաբանություն: Տեքստի տեսակները և տեղեկատվական հատկությունը (Շ. Բարսեղյան):
4. Արցախյան հիմնախնդիրը՝ որպես հայկական հարցի բաղկացուցիչ մաս (Գ. Տոնոյան):
5. Մեթոդների տեղի ու դերի ուսումնասիրումը օտար լեզուների դասավանդման մեթոդիկայում (Լ. Հովսեփյան, Վ. Ամիրյան):
6. Սոցիալ – մշակութային իրազեկության զարգացման հիմնախնդրի ուսումնասիրում օտար լեզվի դասաժամերին (Ա. Աբրահամյան):