Շինարարական ճարտարագիտություն
Դասախոսներ ԼաբորատորիաներՔննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ
Ամբիոնի ավանումը՝ Շինարարական ճարտարագիտություն
Ամբիոնի վարիչ՝ Հակոբյան Հակոբ Հրանտի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հեռ. +347 93188245
e-mail: shinarar_gyumri@seua.am
Ամբիոնի մասին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում շինարարական մասնագիտությունը բացվել է 1960թ, իսկ ֆակուլտետը հիմնադրվել է 1970թ, որտեղ ընդգրկված էին երկու թողարկող ամբիոններ՝
«Շինարարական կոնստրուկցիաներ» և«Շինարարական արտադրության տեխնոլոգիա»:Ամբիոները թողարկել են «Շինարարություն» մասնագիտության «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» կրթական ծրագրով շուրջ 2000 շրջանավարտներ:
Շրջանավարտների գերակշիռ մասնապահովված են աշխատանքով: Նրանք աշխատում են ՀՀ և արտերկրների տարբեր շինարարական կազմակերպություններում, գիտական հիմնարկներում, նախագծային ինստիտուտներում և ուսումնական հաստատություններում:
Շրջանավարտներից 20-ը պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, մեկը` ստացել է դոկտորի գիտական աստիճան:
Ամբիոնը մասնագետներ է պատրաստում հետևյալ կրթական աստիճաններով՝
- բակալավիատ(առկա և հեռակա),
- մագիստրատուրա (առկա):
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- շինարարական կոնստրուկցիաներ,
- կառուցվածքներիսեյսմակայունություն,
- շինարարական մեխանիկա,
- ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներ:
Նշված ուղղություններով պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ, տպագրվել են բազմաթիվ գիտական հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ստացվել են հեղինակային վկայագրեր:
Դասախոսականկազմի բոլոր 4 անդամները տեխնիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ են:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է Գյումրու կառուցապատման և վերականգնման աշխատանքներին: Ամբիոնի աշխատակիցների անմիջական և ուսանողների մասնակի մասնակցությամբ Գյումրի քաղաքում կառուցվել են <>(նախկինում <<ԻՍՈՒԶ>>) ՍՊԸ-ին պատկանող վարչա-առևտրական համալիրը, 3 բնակելիշենքեր, թիվ 10 դպրոցը: Ամրացվելեն 2 բնակելի շենքեր, վերանորոգվել և վերակառուցվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի շենքը: Վերը նշված շինարարական օբյեկտներում կազմակերպվել է ուսանողների արտադրական գործավարժությունը: