Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում
Դասախոսներ ԼաբորատորիաներՔննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ
Ամբիոնի անվանումը՝ Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում
Ամբիոնի վարիչ՝ Արամ Գաբրիելի Սուքիասյան, տնտ.գ.թ., դոցենտ
e-mail: econom_gyumri@seua.am
Ամբիոնի մասին
«Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը (նախկինում` «Արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» ամբիոն) կազմավորվել է 1998թ.‑ին: Ամբիոնում դասավանդում են գիտամանկավարժական աշխատանքի մեծ փորձ, ինչպես նաև գիտական աստիճան և կոչում ունեցող մասնագետներ:
«Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը, որպես մասնաճյուղում «Տնտեսագիտություն» մասնագիտության գծով կադրեր պատրաստող կառուցվածքային միավոր, իրականացնում է կրթական ծրագրերը.
- -«Տնտեսագիտություն» կրթական ծրագիր բակալավրական կրթական աստիճանով՝ առկա և հեռակա ուսուցմամբ,
- -«Ձեռնարկությունների տնտեսագիտություն» կրթական ծրագիր, մագիստրոսական կրթական աստիճանով՝ առկա և հեռակա ուսուցմամբ:
- -«Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ՝ միջին մասնագիտական կրթական աստիճան` բակալավրիատի երկրորդ կուրսում ուսումը շարունակելու հնարավորությամբ:
Գիտամանկավարժական գործունեությունը
Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում ամբիոնը և ամբիոնի աշխատակիցներն ունեցել են հետևյալ ձեռքբերումներ.
- -իրականացրել են միջազգային ծրագրեր` Eurasia հիմնադրամի չորս դրամաշնորհային ծրագրեր (1996‑2007 թթ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրեր (1999‑2002 թթ), ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման և Եվրոմիության Տասիս և Տեմպուս ծրագրեր (2000‑2015թթ), Եվրոպական Հետազոտության և Զարգացման Բանկի ծրագրեր (2001‑2005թթ), ԱՄՆ-ի Կրթության Զարգացման Ակադեմիայի ծրագրեր և այլն:
- -աջակցել են Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռներեցներին, մասնավոր և հասարակական կազմակերպություններին,
- -մասնակցել են Շիրակի տեխնոլոգիական կենտրոնի (տեխնոպարկի) բիզնես-պլանի և ռազմավարության մշակման ծրագրերին:
Թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել ամբիոնի երկու շրջանավարտներ և երեք աշխատակիցներ:
Հրատարակվել են շուրջ 300 գիտական հոդվածներ, բազմաթիվ մեթոդական աշխատանքներ և ուսումնական ձեռնարկներ:
Ամբիոնի աշխատակիցները և ուսանողները մասնակցել են բազմաթիվ գիտաժողովների աշխատանքներին, ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտասահմանում և արժանացել տարբեր մրցանակների:
Ամբիոնի շրջանավարտներից շատերը մրցութային կարգով աշխատանքի են ընդունվել բանկերում, ֆինանսական հաստատություններում, տարբեր ոլորտի պետական և մասնավոր ձեռնարկություններում և կազմակերպություններում:
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածություններն են՝
- 1. Տեքստիլ և թեթև արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետազոտումը:
- 2. Ձեռնարկությունների օպերատիվ կառավարման և արտադրության օպտիմալացման խնդիրների հետազոտումը:
- 3. Շիրակի մարզում տեքստիլ կլաստերի ձևավորման և գործունեության կազմակերպական և տնտեսական հարցերի հետազոտում:
Ամբիոնի դասախոսների հետ ուսանողները ակտիվ մասնակցում են ամբիոնում իրականացվող միջոցառումներին, գիտաժողովներին և մրցույթներին: Ուսումնական գործընթացը հագեցած է համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ, կրթական ծրագրերը կազմակերպվում են դասախոսություններով, սեմինարներով և գործնական խաղերով:
Համագործակցություն
«Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ.
- - Южно-Уральский государственный университет (кафедрa “Экономическая безопасность”) http://hsem.susu.ru/es/
- -Государственный гуманитарно-технологический университет http://ggtu.ru
- -Caucasus Research Resource Center-Armenia http://crrc.am
- -National Erasmus+Office in Armenia https://erasmusplus.am/
- -Small and Medium Entrepreneurship Development National Center http://www.smednc.am/en/
- -American University of Armenia http://aua.am