«էլեկտրոնիկա (Սինոփսիս)» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությանը
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա.Կոստանդյան.
Մայիսի 16-ին հաճելի առիթ ունեցա ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի հետ ներկա գտնվելու ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի Գյումրու մասնաճյուղի Էլեկտրոնիկա մասնագիտության «Ինտեգրալ սխեմաների համակարգչային ճարտարագիտություն» կրթական ծրագրով մագիտորսական թեզերի և «էլեկտրոնիկա (Սինոփսիս)» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությանը, որոնք բարձր գնահատվեցին հանձնաժողովի անդամների կողմից:
Փայլուն աշխատանքներ էին՝ միտված արդի խնդիրների լուծմանը:
Շնորհակալությունս եմ հայտնում «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, մեր ուսանողներին այսպիսի արժեքավոր գիտելիքներ փոխանցելու համար: