<<Միասնության ուժ>> ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական հավաք
Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանն այսօր հանդիպում ունեցավ օգոստոսի 7-12֊ը Հանքավանում կայացած <<Միասնության ուժ>> ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։
«Միասնության ուժը» հավաքը հզոր գաղափարական միջոցառում է ՝ «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով:
Այս տարվա հավաքը Պոլիտեխնիկական համալսարանի 90 ամյակի առթիվ նվիրված էր համալսարանի անվանի շրջանավարտներին։
ՀՀ եռագույնի ներքո առանձնացվել էին երեք ճակատներ.
Կարմիր ճակատ՝ Ֆադեյ Սարգսյան
Կապույտ ճակատ՝ Կարեն Դեմիրճյան
Նարնջագույն ճակատ՝ Գրիգոր Գուրզադյան։
Մասնաճյուղի ջոկատը Կապույտ ճակատից էր, որը ճամբարի շրջանակում իրականացվող մրցույթների արդյունքում գրավեց 1֊ին հորիզոնականը։
Մրցույթներին մասնակցություն են ունեցել նաև մեր ուսանողները և ստացել պատվոգրեր 1-3-րդ հորիզոնականներում.
<<Միասնության ուժ>> ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական հավաքին մրցույթներից զատ նաև իրականացվել են պանելային քննարկումներ, որոնց ընթացքում հանդիպումներ են ունեցել Գրիգոր Գուրզադյանի որդի՝ Վահագն Գուրզադյանի, Ֆադեյ Սարգսյան թոռան՝ Ֆադեյ Չարչօղլյանի, ՀԱՊՀ ռեկտոր Գ.Վարդանյանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Ա.Ստեփանյանի հետ։
Հանդիպումների շարքը հատկանշական էր նրանով, որ հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել նաև ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ։
Ուսանողները վերադարձել են նոր փորձով, գիտելիքներով և լեցուն էներգիայով։
Այսպիսի միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ նպաստում են երիտասարդների դաստիարակությանը և կերպարի ձևավորմանը։