ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և «ՆյուՄեթրիկ»ՍՊԸ-ի միջև։ Հուշագիրը վավերացրեցին մասնաճյուղի տնօրեն` Արթուր Կոստանդյանը և ՍՊԸ-ի տնօրեն՝ Մարիանա Մելքոնյանը։

✅ Սույն հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել կրթական համակարգի զարգացման գործընթացին,

✅երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ,

✅իրականացնել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի միջին մասնագիտական, բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորող ուսանողների ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկան,

✅համատեղ իրականացնել տարբեր ծրագրեր, սեմինարներ և միջոցառումներ,

✅համագործակցության հուշագրի շրջանակներում նպաստել ուսանողների և շրջանավարտների աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, կարիերայի խնդիրների լուծմանը և թափուր աշխատատեղերի տեղեկատվության տարածմանը։

Հուշագիրը վավերացնելուց հետո տնօրենները գարնանային ծառատունկի իմաստն էլ ավելի կարևորելով՝ համատեղ իրականացրեցին ծառատունկ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակային տարածքում։