Բնական գիտություններ
Lecturers LaboratoriesՄասնաճյուղի Բնական գիտութունների ամբիոնը` որպես առանձին կառուցվածքային միավոր, գործում է 2012 թվից: Այն ձևավորվել է տարիների ընթացքում իրականացված մի շարք կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ, ինչի արդյունքում միավորվել են դեռևս խորհրդային տարիներին ինքնուրույն ստորաբաժանումներ հանդիսացող «Ֆիզիկա», «Քիմիա», «Տեսական մեխանիկա», «Նյութերի դիմադրություն», «Գծագրական երկրաչափություն և գրաֆիկա», «Մեքենաների մասեր և մեխանիզմների տեսություն» ամբիոնները: Ամբիոնի վարիչ՝ Սաշա Լևոնի Հարությունյան, ֆիզմաթ գիտ. դոկտոր, դոցենտ
Հեռ. +374 (312) 4-32-31
e-mail: bnakangit_gyumri@seua.am
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝
1. Կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրությունը (Ս. Հարությունյան, Հ. Ջիվանյան):
2.Ճարտարագիտական օբյեկտների և ֆիզիկական պրոցեսների երկրաչափական մոդելավորումը (Վ.Ադամյան, Լ. Մանանդյան, Հ. Չախալյան):
3. Արագընթաց ռոտորային համակարգերի մոդելավորումը և նախագծահաշվարկային հիմունքների կատարելագործումը (Ա. Պապոյան, Հ. Ենգոյան, Հ. Չախալյան):
2013-2014 ուսումնական տարվանից ամբիոնը դարձել է բակալավրական որակավորում ունեցող ճարտարագետներ թողարկող ամբիոն հետևյալ մասնագիտությունների գծով`
- Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա,
- Համակարգչային գեղարվեստական նախագծում