Ծրագրավորման և ավտոմատացման լաբորատորիա Գյումրու Մասնաճյուղում

2021թ․-ի Սեպտեմբերի 1-ը  ՀԱՊՀ ԳՄ-ի համար նշանավորվեց Ծրագրավորման և ավտոմատացման լաբորատորիայի բացումով։ Լաբորատորիայի հիմնումը հնարավոր դարձավ ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի և Polxsis ընկերության միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում։

Պոլիսիս ընկերության ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Աշոտ Զիլֆիմյանը ներկացացրեց լաբորատորիայի նպատակները և հնարավորությունները։

Լաբորատորիան նախատեսված է ավտոմատ համակարգերի մշակման և սարքերի նախագծման համար։ Այն հնարավորություն կտա ուսանողների գործնական պարապմունքեր անցկացնել ժամանակակից սարքավորումների կիրառությամբ, որը կնպաստի ուսանողների, որպես մասնագետներ, կայանալու գործընթացին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Polxsis ընկերության հիմնադիր Գագիկ Սարգսյանին և ֆրանսահայ բարերար Արթուր Ջանոյանին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ նոր, ժամանակակից լաբորատորիայի հիմնումը ՀԱՊՀ ԳՄ-ում։