Կրթաթոշակների մրցույթ ՀԿՀ կողմից

   Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակների մրցույթ` 2019-2020թթ նոր ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուս․ տարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է)  խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

    Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում (առկա համակարգում) սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

   Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  16;  7,5 ;  3,3  կամ 77 միավոր է։

   ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղից այս ուս․ տարվա համար հովանավորվում են հետևյալ մասնագիտությունները․

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Մեքենաշինություն և նյութերի մշակում
  • Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնսստրուկցիաների արտադրություն
  • Տեքստիլ և թեթև արդյունաբերական նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա, սարքավորումների տեխնիկական շահագործում:
  •  

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից՝ https://aef.am/applic/item/7, և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85: