Մասնակցություն միջազգային գիտա-գործնական գիտաժողովի Վրաստանում

Վրաստանի Քութաիսի քաղաքի Ա․ Ծերեթելու անվան Պետական Համալսարանում  2018թ.-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Ժամանակակից գիտությունը և ինովացիոն պրակտիկա» ամենամյա միջազգային գիտա-գործնական գիտաժողովը, որը նվիրված էր համալսարանի հիմնման 85 և Ինժիներատեխնոլոգիական ֆակուլտետի հիմնման 50 ամյակներին: ՀԱՊՀ Գյումրու Մասաճյուղի տնօրեն տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Պապոյանը մասնաճյուղի անունից շնորհավորական ուղերձ հղեց ներկաներին՝  մաղթելով անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և բարգավաճում:

 Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղը արդեն իննը տարի է, ինչ համագործակցակցում է Ա․ Ծերեթելու անվան Պետական Համալսարանի հետ, և այս տարի ևս շարունակելով համագործակցությունը՝ գիտաժողովին ներկայացրեց հինգ գիտական աշխատություն:

ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի պատվիրակությունը հաջողությամբ հանդես եկավ գիտաժողովի զեկուցումներում: Միջազգային գիտա-գործնական գիտաժողովը արդյունավետ էր նաև նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման և միջազգային կապերի հաստատման  առումով: Գիտաժողովի նկարները կարող եք դիտել հղումով: