«Հելիոֆիկացիայի հեռանկարները Շիրակի մարզում»

Ուշադրություն

   Փետրվարի 17-ին մասնաճյուղում, գիտխորհրդի սենյակում,  ժամը 14-00-ին կայանալու է գիտական քննարկում «Հելիոֆիկացիաըի հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով, որի ընթացքում հելիոֆիկացիայի խնդիրները և ներկա վիճակը ներկայացնելու է տ.գ.դ. Վահան Համազասպյանը:

   Քննարկմանը կներկայացվի նաև մասնաճյուղի շրջանավարտ, գործարար Աշոտ Հարությունյանի լրացուցիչ տեղեկատվությունը խաղահրապարակների, մարզադաշտերի և այլ կառույցների ռետինապատման տեխնոլոգիայի վերաբերյալ, որը արդեն հասանելի է նաև Գյումրի քաղաքում և մազում:

   Հելիոֆիկացիան արդյունաբերության նոր ոլորտ է, որի նպատակն է կազմակերպել արևային սարքերի կամ հելիոհամակարգերի մշակման, փորձարկման, սերիական արտադրությունների կազմակերպման և ներդրման գործընթացները: Երկրների  հելիոֆիկացիայի առաջարկվող հայկական տարբերակը ենթադրում է արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառությունը գյուղական բնակավայրերում` բնակարանների ջեռուցման, կենցաղային տաք ջրով ապահովման, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակման և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի  արտադրություն կազմակերպելու համար: