Հեռավար ուսուցում ՀԱՊՀ ԳՄ-ում

ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղը կարևորելով ուսանողների կրթական գործընթացի անընդհատությունը՝ անցում է կատարել հեռավար ուսուցման: Ուսումնական գործընթացի կազմակերպման փոփոխությունը նոր մարտահրավեր է ինչպես դասախոսական անձնակազմի, այնպես էլ ուսանողների համար, սակայն երկուստեք ընդունվել է մեծ ոգևորությամբ: Գործընթացի կազմակերպման համար կազմվել են օնլայն դասաժամերի ժամանակավոր դասացուցակներ, իրականացվում է վերահսկողություն: Վստահ ենք, որ համաշխարհային տարածում ունեցող հեռավար ուսուցումը արդյունավետ կլինի նաև մեր մասնաճյուղի ուսանողների կրթության կազմակերպման հարցում:

Նկարները հղումով: