Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի տեխնոլոգիա և դիզայն

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ  Դասատախտակներ 

 

Ամբիոնի անվանումը՝ Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի տեխնոլոգիա և դիզայն

Ամբիոնի վարիչ՝  Զոհրաբ Ալեքսանդրի Մինասյան,  տեխնիկական  գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեռ.  +374 (77) 038320

e-mail:  textile_gyumri@seua.am


Ամբիոնի մասին

Հիմնադրվել է 2018թ. «Տեքստիլ ճարտարագիտություն» ամբիոնի բազայի վրա: Վերջինս կազմավորվել է 2013թ. «Տեքստիլ նյութերի և իրերի տեխնոլոգիա» և «Կարի և կաշվե իրերի տեխնոլոգիա» ամբիոնների միավորման արդյունքում:

ՏՆԻՏ և ԿԿԻՏ ամբիոնները`որպես առանձին կառուցված­քա­յին միավորներ կազմավորվել են 1978թ.՝ «Տեքստիլ և թեթև արդյունաբերության տեխնոլոգիա» ամբիոնի բազայի վրա: Իսկ ամբիոնի սկիզբը համարվում է 1964թ., երբ մասնաճյուղում առաջին անգամ ընդունելություն կազմակերպվեց «Բնական և քիմիական մանրաթելերի մանում» մասնագիտությամբ: Հետագայում 1965թ. մասնաճյուղում ուսանողների ընդունելություն է կատարվել «Տրիկոտաժի արտադրություն», 1966թ.՝ «Կարի արտադրանքի տեխնոլոգիա» և «Կաշվե իրերի տեխնոլոգիա», իսկ 1968թ.՝ «Գործվածքագիտություն» մասնագիտությունների գծով:

 

Ներկայումս ամբիոնում ուսուցումն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերը`

1. «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա, մեքենասարքավորումների տեխնիկական շահագործում» (բակալավրական կրթական աստիճան, առկա ուսուցմամբ),

2. «Հագուստի մոդելավորում» (բակալավրական կրթական աստիճան, առկա ուսուցմամբ)՝ 2019-2020 ուստարվանից,

3. «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա, մեքենասարքավորումների տեխնիկական շահագործում» (մագիստրոսական կրթական աստիճան, առկա և հեռակա ուսուցմամբ),

4. «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա»՝ միջին մասնագիտական կրթական աստիճան` բակալավրիատի երկրորդ կուրսում ուսումը շարունա­կելու հնարավորութ­յամբ:

 

 

Գիտական գործունեությունը

Ամբիոնում իրականացվում է պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրով հետևյալ թեման`

 

«Պահանջվող բնութագրերով տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և իրերի կառուցվածքների, պատրաստման տեխնոլոգիաների մշակում և հետազոտում» / Զ. Մինասյան, Ա.Պապոյան, Է. Մանուկյան, Ն. Մանասյան, Վ. Մուրադյան/

 

 

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են`

 

1. «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների նախագծման եղանակների կատարելագործում» /Ա. Ասատրյան, Զ. Մինասյան/

2. «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրատեսակների հատկությունների և որակի գնահատում, /Զ. Մինասյան, Ն. Մուղնեցյան, Հ. Պեպելյան, Ա.Ասատրյան, Վ. Շահբազյան, Ն. Մանասյան/

3. «Տեքստիլ և թեթև արդյունաբերության տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում» /Զ. Մինասյան, Ն. Մուղնեցյան, Ս. Կյուրեղյան, Հ. Բալթայան, Ս. Հովհաննիսյան/