Մեխանիկա և գրաֆիկա ամբիոն

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ  

 

Ամբիոնի անվանումը՝ Մեխանիկա և գրաֆիկա

Ամբիոնի վարիչ՝ Հայաստան Սեյրանի Չախալյան,  Տեխնիկական  գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեռ.  +374 (93) 320631
e-mail:  chaxalyan84@list.ru

 

Ամբիոնի մասին

    Մասնաճյուղի Մեխանիկա և Գրաֆիկա  ամբիոնը` որպես առանձին կառուցված­քա­յին միավոր, գործում է 2018թ. հոկտեմբերի 1-ից: Այն առանձնացվել է Բնական գիտություններ ամբիոնից, որը գործում էր 2012-2018թվականներին: Բնական գիտություններ ամբիոնը  ձևավորվել էր տարիների ընթացքում իրականացված մի շարք կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ, ինչի արդյունքում միավորվել էին դեռևս խորհրդային տարիներին ինքնուրույն ստորաբաժանումներ հանդիսացող «Ֆիզիկա», «Քիմիա», «Տեսական մեխանիկա», «Նյութերի դիմադրություն», «Գծագրական երկրաչափություն և գրաֆիկա», «Մեքենաների մասեր և մեխա­նիզմ­նե­րի տեսություն» ամբիոնները: 2015-2016  ուսումնական տարվանից ամբիոնը դարձել է բակալավրի կրթական աստիճանով թողարկող ամբիոն հետևյալ կրթական ծրագրերով`

-Դիզայն  (Համակարգչային գրաֆիկա)

-Դիզայն  (Հագուստի մոդելավորում)

 

Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը

      1. Համակարգչային գեղարվեստական նախագծում

Կրթական ծրագրի շրջանավարտ-դիզայները ձեռք է բերում հետևյալ մասնա­գի­տա­­կան կարո­ղություն­նե­րը.

- Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաս­տա­նում արդյու­նա­բե­րական դիզայնի կայացման և զարգացման համար,

- պատ­րաստել լայն պրոֆիլի ինժեներներ, այն է` ճարտարագետ–շահագործող, ճար­­տա­րագետ-հա­մա­կարգատեխնիկ, դիզայներ նախագծող, դիզայներական նախա­գ­ծ­ման գծով մենեջեր, կոմպլեք­սա­յին դիզայներական նախագծման մասնագետ, դի­զայ­­­նե­րական ծրագրերի մշակման գործընթացի պատասխանատու համակարգող,

-նախապատրաստել հիմք արդյունաբերական դիզայնի բնագավառում մագիս­տրո­­սի և հետազոտողի ծրագրերի կազմակերպման համար:

 

2. Դիզայն  մասնագիտության «Համակարգչային գրաֆիկա»  և Դիզայն  մասնագիտության «Հագուստի մոդելավորում»

Կրթական ծրագրի շրջանավարտ-դիզայները ձեռք է բերում հետևյալ մասնա­գի­տա­­կան կարո­ղություն­նե­րը.

-պատկերել մարդուն և նրան շրջապատող տարածածավալային միջավայրը գծանկարի և գունանկա­րի միջոցով,

-կիրառել գեղարվեստական ձևի կառուցման օրինաչափությունների և նրանց ըն­կալ­ման առանձ­նա­հատ­­կությունների մասին  գիտելիքները,

-կատարել նախնական տվյալների նպատակային հավաքագրում և վերլու­ծու­թյուն, ինչպես նաև նա­խա­գծային հետազոտություններ,

-գտնել գեղարվեստական յուրահատուկ միջոցներ, նոր կերպարապլաստիկ լու­ծում­ներ յուրա­քանչյուր ստեղծագործական խնդրի համար,

-տիրապետել դիզայն-նախագծի վրա աշխատելու հիմնական մեթոդներին, հնարք­նե­րին, նյութերին,  նախագծային գրաֆիկայի և մակե­տավոր­ման միջոցներին,

-կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ ստեղծագործական մտահղացման իրա­կա­նացման ժա­­մա­­­նակ,

-թիմային աշխատանքի կարողություն:

 

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝

1. Արագընթաց ռոտորային համակարգերի մոդելավորումը և նախա­գծահաշ­վար­կա­յին հիմունքների կատարելագործումը (Ա. Պապոյան, Հ. Չախալյան, Հ. Ենգոյան):

2. Միջնաթելերի միաժամանակյա տեղադրման եղանակով ձևավորվող գործվածքի ստացման տեխնոլոգիայի մշակումը  (Ա. Պապոյան, Վ. Մուրադյան):

3. Դիզայներական և ճարտարապետական օբյեկտների գե­ղար­վես­տա­կան ձևա­վորումներ (Ն. Խաչատրյան, Ա. Մարմոյան):