Մեքենաշինական տեխնոլոգիաներ և տրանսպորտային համակարգեր

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ 1  Կրթական ռեսուրսներ 2  Քննատախտակներ Դասատախտակներ  

 

Ամբիոնի ավանումը՝ Մեքենաշինական տեխնոլոգիաներ և տրանսպորտային համակարգեր

Ամբիոնի վարիչ՝ Մարիամ Գևորգի Հակոբյան, Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեռ. +347 93 009934

e-mail:  transport_gyumri@seua.am

 

 Ամբիոնի մասին

 

   Մասնաճյուղի Մեքենաշինական տեխնոլոգիաներ և տրանսպորտային համակարգեր ամբիոնը՝ որպես առանձին կառուցվածքային միավորում, գործում է 2018 թ. հոկտեմբերի 1-ից: Ամբիոնը ձևավորվել է երկու ամբիոնների՝  Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա և Տրանսպորտային և տեխնոլոգիական համակարգեր,  միավորմամբ: Ամբիոնում աշխատակիցներից մեկը տ.գ.դ, պրոֆեսոր է,  5-ը՝ գիտությունների թեկնածու, դոցենտ: Ամբիոնն ունի բազմաֆունկցիոնալ լաբորատոր բազա: Ամբիոնի կազմում ներկայումս գործում է 5 լաբորատորիա և ոսկեգործության մեկ ենթալաբորատորիա:

Ամբիոնի աշխատակիցների կողմից կատարվել և ներկայումս կատարվում են գիտահետազոտական ներպետական և միջազգային կիրառական նշանակության թեմաներ՝ այդ թվում նաև ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի թեմատիկ ֆինանսավորմամբ: Այդ թեմաների շրջանակներում Գյումրու «Քարհատմեքենա» ընկերության հետ համատեղ մշակվել է նոր քարհան անվավոր մեքենա, որը թույլատրում է կրկնակի նվազեցնել կանոնավոր ձևի քարի հանույթի ժամանակ թափոնների քանակը: Մշակումները քննարկվել են և հավանության արժանացել արտերկրի առաջատար ընկերության կողմից:

Պրոֆեսոր Ա. Արզումանյանի ղեկավարությամբ պատրաստվել են ամբիոնի երկու գիտական կադրեր՝ Հ. Մանուկյանը և Ս. Հակոբյանը, ովքեր պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ, իսկ շրջանավարտ Տ.Միրվելյանը ներկայումս Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական համալսարանի մագիստրոս է:

 

Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը

 

Ամբիոնը ներկայումս շրջանավարտներ է թողարկում առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթական աստիճանով ճարտարագետներ հետևյալ կրթական ծրագրերով՝

 

Ծրագրային փաթեթում ուսուցում են.

Ծրագրային փաթեթում ուսուցում են.

 

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝

-Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2018» մրցույթում հաղթած և ֆինանսավորվախծ «18SH-2D010» ծածկագրով «ԿՈՐՈՒՆԴԵ ԲԱԶՄԱՏԱՄ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՆՐԲԱՍԱՅՐ ՖՐԵԶՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄՆ ՈՒ ԿՏՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ» պայմանագրային թեմա (Հ. Մանուկյան, Ա. Արզումանյան)

-ԿԱՆՈՆԱՎՈՐ ՁԵՎԻ ՔԱՐԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԱՆՎԱՎՈՐ ՄԵՔԵ­ՆԱՅԻ ԼԱՎԱՐԿՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ  (Ջ. Ասատրյան)

-ՆՅՈՒԹԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ (Գ. Հակոբյան, Մ. Հակոբյան)

-ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ և ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ (Ս. Ավագյան):