Հումանիտար առարկաներ և մարմնակրթության

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ  

 

Ամբիոնի անվանումը՝ Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն

Ամբիոնի վարիչ՝ Անահիտ Բագրատի Ասլանյան, Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեռ. +374 (93) 320631 e-mail: aslanyan.anahit@gmail.ru

 

Ամբիոնի մասին

   Մասնաճյուղի  Հումանիտար առարկաների և մարմնակրթության ամբիոնը ձևավորվել է 2012 թ-ին երեք ամբիոնների` լեզուների, սոցիալ քաղաքական առարկաների, մարմնակրթության ամբիոնների հիման վրա: Ամբիոնը ապահովում է լեզուների, սոցիալ-քաղաքական առարկաների և մարմնակրթության դասավանդումը մասնաճյուղում գործող բոլոր կրթական աստիճաններում։
 

  Ամբիոնում դասավանդվող առարկաներն են՝  Ընդհանուր տնտեսագիտություն, Տնտեսագիտություն 2, Տնտեսագիտություն 3, Օտար լեզուներ (անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու), Ռուսաց լեզու, Հայոց պատմություն , Փիլիսոփայություն, Քաղաքագիտություն, Մարմնակրթություն

 

   Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝

1. Ուսուցման նորարարական մեթոդների կիրառությունը տեխնիկական բուհում (Ն. Կարապետյան):

2. Կլաստերների ձևավորման ու գործունեության ֆինանսական մեխանիզմի ուսումնասիրում (Ա. Ասլանյան):

3. Տեքստաբանություն: Տեքստի տեսակները և տեղեկատվական հատկությունը (Շ. Բարսեղյան):

4. Արցախյան հիմնախնդիրը՝ որպես հայկական հարցի բաղկացուցիչ մաս (Գ. Տոնոյան):

5. Մեթոդների տեղի ու դերի ուսումնասիրումը օտար լեզուների դասավանդման մեթոդիկայում (Լ. Հովսեփյան, Վ. Ամիրյան):

6. Սոցիալ – մշակութային իրազեկության զարգացման հիմնախնդրի ուսումնասիրում օտար լեզվի դասաժամերին (Ա. Աբրահամյան):