Էլեկտրաէներգետիկական, ինֆորմացիոն և ավտոմատացման համակարգեր

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ  

 

Ամբիոնի անվանումը՝ Էլեկտրաէներգետիկական, ինֆորմացիոն և ավտոմատացման համակարգեր

Ամբիոնի վարիչ՝ Մամիկոնյան Բորիս Մամիկոնի, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,

e-mail: b_mamikonyan@seua.am


Ամբիոնի մասին

 

   Ամբիոնը`որպես առանձին կառուցվածքային միավոր, գործում է 1971 թվականից՝ «Էլեկտրատեխնիկա և ավտոմատիկա» անվանումով: 2010թ. այն անվանափոխվել է ԷԷԻԱՀ ամբիոնի: Ամբիոնի դասախոսական կազմում աշատողներից 7-ը ունի գիտական աստիճան և կոչում: Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության ոլորտում ամբիոնը սերտորեն համագործակցում է Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի հետ, որտեղ կատարվում են ամբիոնի ուսանողների բոլոր մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքները:

 

 

Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը

   Ամբիոնը դասավանդում է մասնաճյուղի բոլոր մասնագիտություններին էլեկտրատեխնիկական առարկաներ և թողարկող է հետևյալ կրթական ծրագրերով՝
ա) Միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում,
բ) Բակալավրատ՝ Էլեկտրաէներգետիկա (Էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր), հեռակա ուսուցում, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, առկա և հեռակա ուսուցում,
գ) Մագիաստրատուրա՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ գիտական ուղղություններով՝

Ամբիոնում գործում է «Տեխնոլոգիական չափումներ» բազային գիտահետազո-տական լաբորատորիա:

2000 թվականից ամբիոնում իրականացվում է ասպիրանտական ուսուցում, ինչի արդյունքում թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել 8-ը, սովորում են ասպիրանտուրայում ևս 2-ը: