Շինարարական ճարտարագիտություն

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ  

 

Ամբիոնի ավանումը՝ Շինարարական ճարտարագիտություն

Ամբիոնի վարիչ՝  Հակոբյան Հակոբ Հրանտի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեռ. +347 93188245

e-mail: shinarar_gyumri@seua.am

 

Ամբիոնի մասին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում շինարարական մասնագիտությունը բացվել է 1960թ, իսկ ֆակուլտետը հիմնադրվել է 1970թ,  որտեղ ընդգրկված էին երկու թողարկող ամբիոններ՝

«Շինարարական կոնստրուկցիաներ» և«Շինարարական արտադրության տեխնոլոգիա»:Ամբիոները թողարկել են «Շինարարություն» մասնագիտության «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» կրթական ծրագրով շուրջ 2000 շրջանավարտներ:

Շրջանավարտների գերակշիռ մասնապահովված են  աշխատանքով: Նրանք աշխատում են ՀՀ և արտերկրների  տարբեր շինարարական կազմակերպություններում, գիտական հիմնարկներում, նախագծային ինստիտուտներում և ուսումնական հաստատություններում:

Շրջանավարտներից 20-ը պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, մեկը` ստացել է դոկտորի գիտական աստիճան:

 

Ամբիոնը մասնագետներ է պատրաստում հետևյալ կրթական աստիճաններով՝

 

Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝

Նշված ուղղություններով պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ, տպագրվել են բազմաթիվ գիտական հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ստացվել են հեղինակային վկայագրեր:

Դասախոսականկազմի բոլոր 4 անդամները տեխնիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ են:

Ամբիոնն ակտիվորեն  մասնակցում  է Գյումրու կառուցապատման և վերականգնման աշխատանքներին: Ամբիոնի աշխատակիցների անմիջական և ուսանողների մասնակի մասնակցությամբ Գյումրի քաղաքում կառուցվել են <>(նախկինում <<ԻՍՈՒԶ>>) ՍՊԸ-ին պատկանող վարչա-առևտրական համալիրը, 3 բնակելիշենքեր, թիվ 10 դպրոցը: Ամրացվելեն 2 բնակելի շենքեր, վերանորոգվել և վերակառուցվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի շենքը: Վերը նշված շինարարական օբյեկտներում կազմակերպվել է ուսանողների արտադրական գործավարժությունը: