Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ 

 

Ամբիոնի անվանումը՝ Ճյուղային տնտեսագիտություն և կա­ռա­վարում

Ամբիոնի վարիչ՝ Արամ Գաբրիելի Սուքիասյան, տնտ.գ.թ., դոցենտ
e-mail: econom_gyumri@seua.am

 

Ամբիոնի մասին

«Ճյուղային տնտեսագիտություն և կա­ռա­վարում» ամբիոնը (նախկինում` «Արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» ամբիոն) կազմավորվել է 1998թ.‑ին:  Ամբիոնում դասավանդում են գիտամանկավար­ժական աշխատանքի մեծ փորձ, ինչպես նաև գիտական աստիճան և կոչում ունեցող մասնագետներ:

 «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը, որպես մասնաճյուղում «Տնտեսագիտություն» մասնագիտության գծով կադրեր պատրաստող  կառուցվածքային միավոր, իրականացնում է կրթական ծրագրերը.

Գիտամանկավարժական գործունեությունը

Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում ամբիոնը և ամբիոնի աշխատակիցներն ունեցել են հետևյալ ձեռքբերումներ.

Թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել ամբիոնի երկու շրջանավարտներ և երեք աշխատակիցներ:

Հրատարակվել են շուրջ 300 գիտա­կան հոդվածներ, բազմաթիվ մեթոդական աշխա­տանքներ և ուսում­նական ձեռնարկ­ներ:

Ամբիոնի աշխատակիցները և ուսանողները մասնակցել են բազմաթիվ գիտա­ժողովների աշ­խա­տանքներին, ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտասահմանում և արժանացել տարբեր  մրցանակ­ների:

Ամբիոնի  շրջանավարտներից շատերը մրցութային կարգով աշխատանքի են ընդունվել բանկերում, ֆինան­սական հաստա­տություն­ներում, տարբեր ոլորտի պետական և մասնավոր ձեռնարկություններում և կազմա­կերպություններում:

 

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածություններն են՝

  1. 1. Տեքստիլ և թեթև արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետազոտումը:
  2. 2. Ձեռնարկությունների օպերատիվ կառավարման և արտադրության օպտիմալացման խնդիրների հետազոտումը:
  3. 3. Շիրակի մարզում տեքստիլ կլաստերի ձևավորման և գործունեության կազմակերպական և տնտեսական հարցերի հետազոտում:

 Ամբիոնի դասախոսների հետ ուսանողները ակտիվ մասնակցում են ամբիոնում իրականացվող միջոցառումներին, գիտաժողովներին և մրցույթ­ներին: Ուսումնական գործընթացը հագե­ցած է համակարգչային տեխ­նոլոգիաների կիրառմամբ, կրթական ծրագրերը կազմակերպ­վում են դասախոսություններով, սեմինարներով և գործնական խաղերով:

 

Համագործակցություն

«Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ.

 

  1. Южно-Уральский государственный университет  (кафедрa “Экономическая безопасность”)   http://hsem.susu.ru/es/
  2. -Государственный гуманитарно-технологический университет http://ggtu.ru
  3. -Caucasus Research Resource Center-Armenia http://crrc.am 
  4. -National Erasmus+Office in Armenia  https://erasmusplus.am/
  5. -Small and Medium Entrepreneurship Development National Center http://www.smednc.am/en/
  6. -American University of Armenia http://aua.am