Ուսումնական պարապմունքները երկարաձգվում են

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 -Ն որոշման Հավելվածի թիվ VI հոդվածի թիվ 21 կետի պահանջով պայմանավորված, ուսումնական գործընթացի դադարեցման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020թ ապրիլի 13-ի թիվ 543-Ն և մայիսի 14-ի թիվ 729–Ն որոշումները «ՀՀ-ում 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հանգամանքները առանձնակի դժվարություներ են ստեղծել ուսումնական գործընթացի կազմակերպման համար:

Առաջացած դժվարությունների հաղթահարման նպատակով ՀԱՊՀ անցավ ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առցանց կազմակերպմանը տարբեր էլեկտրոնային միջոցների կիրառմանը (հիմնականում Zoom  և Moodle):

ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին Համալսարանը նախաձեռնեց Պոլիտեխնիկի ուսանողների համար լրացուցիչ հնարավորություններ ապահովող iUniversiti ուսումնական հարթակի ստեղծման աշխատանքներին:

iUniversiti հարթակը հաջողությամբ շահագործվում է և ունենալով զարգացման հնարավորություն, մշտապես կատարելագործվում է:

Հաշվի առնելով ՀԱՊՀ-ում իրականացվող մասնագիտությունների ուսումնական պլանով նախատեսված առարկայացանկի գերակշռող մասում լաբորատոր բաղադրիչի առկայությունը, առանց որի անհնար է որակյալ ճարտարագետների պատրաստումը, արձագանքելով տարբեր մասնագիտություններով սովորող ուսանողների արդարացի պահանջին՝ ծրագրով նախատեսված ուսումնառության ամբողջականության ապահովման վերավերյալ Համալսարանի ռեկտորատը որոշում է կայացրել երկարաձգել ուսումնական պարապմունքները 3 շաբաթով և ուսումնական պարապմունքների ավարտը սահմանել սթ. հունիսի 19-ը:  

Երկարաձգված ժամկետում ուսանողները հիմնականումհնարավորություն կունենան լրացնելու համապատասխան դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված՝ մարտի 13-ից հետո չկատարած լաբորատոր աշխատանքները, ինչպես նաև նախորդող ժամանակահատվածում տարբեր պատճառներով բաց թողնվածները:  

Առարկայական ծրագրով նախատեսված լաբորատոր աշխատանքների կատարումն իրականացվելու է առցանց՝ հաշվի առելով դասընթացի առանձնահատկություններն ու լաբորատոր աշխատանքների բնույթը.

1.ֆիզիկական մոդելի վրա նախատեսված լաբորատոր աշխատանքի կատարում

ՈՒսանողներին նախապես տրամադրվում են լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումները: Կազմվում է տվյալ դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման ժամանակացույցն ու տեղեկացվում ուսանողներին: Ժամանակացույցով նախատեսված օրը  դասախոսը և տվյալ լաբորատորիայի պատասխանատու լաբորանտը Համալսարանի համապատասխան լաբորատորիայում Zoom համակարգի միջոցով իրականացնում են պարապմունքը (բացատրում և ցուցադրում են փորձը, պատասխանում են ուսանողների հարցերին, տալիս են հանձնարարականներ, փորձի տվյալները փոխանցում են ուսանողներին):

ՈՒսանողը ձևակերպում է տվյալ աշխատանքի կատարողականը՝ համաձայն մեթոդական ցուցումների և ուղարկում դասախոսին:

Լաբորատոր պարապմունքներին չմասնակցած և աշխատանքի կատարողականը դասախոսին չուղարկած ուսանողը համարվում է, աշխատանքը չկատարած:

2. Վիրտուալ մոդելների վրա հիմնված լաբորատոր աշխատանքի կատարում

ՈՒսանողներին նախապես տրամադրվում են լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումները կամ աշխատանքի կատարմանն առնչվող այլ նյութեր: Դասախոսը առցանց՝ տեսակապով վարում է դասը, պատասխանում ուսանողների հարցերին և տալիս հանձնարարականներ: Համաձայն վերջինիս հանձնարարականի ուսանողը սահմանված ժամկետում դասախոսին է ուղարկում աշխատանքի կատարողականը: Աշխատանքի կատարողականը դասախոսին չուղարկված ուսանողը համարվում է, աշխատանքը չկատարած:

3. Գործնական աշխատանքի վրա հիմնված լաբորատոր աշխատանքի կատարում

Դասախոսը iUniversity հարթակի տվյալ դասընթացի «Տնային աշխատանք» դաշտի միջոցով ուսանողին հանձնարարում է առարկայական ծրագրով նախատեսված առաջադրանքը, իսկ ուսանողը նույն հարթակին ուղարկում է կատարողականը: Աշխատանքի կատարողականը դասախոսին չուղարկված ուսանողը համարվում է, աշխատանքը չկատարած: