Ստեղծարար ձեռներեցություն» հնգօրյա դասընթացների շարք

2019թ. մարտի 11-ից ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում մեկնարկեց «Ստեղծարար ձեռներեցություն» հնգօրյա դասընթացների շարք, որոնք կազմակերպվել են Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում համատեղ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ինտենսիվ և ինտերակտիվ ձևաչափով դասընթացները միտված են ուսանողներին համապատասխան հմտությունների ուսուցմանը՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկ ու մտավոր սեփականության պահպանում: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր: Դասընթացավարը ՀԱՊՀ ԳՄ ՖՄԱ ամբիոնի վարիչ Գ. Դեմիրճյանն է, ով հունվար–փետրվար ամիսներին Երևանում մասնակցել է «Ստեղծարար միտք» ծրագրի՝ դասխոսների վերապատրաստման ինտենսիվ դասընթացին։